«Ազատություն». Բաքվի Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին է ներկայացվել բազմաթիրախային JF-17C ինքնաթիռը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Դեռ այս տարվա փետրվարին հաղորդվել էր, որ Ադրբեջանը պատրաստվում է Պակիստանում արտադրված JF-17C Block III մակնիշի կործանիչներ գնել։
Պակիստանյան մամուլն այն ժամանակ գրեց, թե գործարքի ընդհանուր արժեքը կարող է հասնել 1 միլիարդ 600 միլիոն ամերիկյան դոլարի։ Նույն աղբյուրների փոխանցմամբ, Բաքուն այս գործարքով մտադիր է հրաժարվել իր զինանոցում եղած ռուսական արտադրության Միգ-29 օդանավերից՝ դրանք փոխարինելով Պակիստանում արտադրվածներով։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: