Ermenihaber. Թուրքիայի նախագահականի ռազմարդյունաբերության վարչությունը հայտարարել է, որ Ադրբեջանի և թուրքական ռազմարդյունաբերական ընկերությունների միջև նոր համաձայնագրեր են ստորագրվել:
Վարչության սոցցանցում տարածած հայտարարության մեջ կնքված պայմանագրերը որակվել են «կարևոր»:
Համաձայնագրերը վերաբերում են էլեկտրական ռազմական մեքենաների համատեղ զարգացմանը, խելացի զինամթերքի արտադրությանը, սիմուլյացիոն վարժական տեխնոլոգիաների և զինամթերքի արտադրության գծին, ռազմավարական ցանցային հաղորդակցման համակարգին, օդային պլատֆորմների հաղորդակցության մոդեռնիզացմանը և նման մի շարք այլ ծրագրերի: