Լրահոս
Օրվա լրահոսը

«Անվտանգության և պաշտպանության ոլորտներում մեր համագործակցությունը ներառում է նաև պաշտպանական գնումների ոլորտը»․ Կիպրոսի պաշտպանության նախարար

Սեպտեմբեր 25,2024 13:56

«Այս այցը վառ ապացույց է ամուր կապերի, բարեկամության և համագործակցության, որոնք առկա են երկու երկրների միջև»,- ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպումից հետո հայտարարեց Կիպրոսի պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասը։

Նա փաստեց՝ մեր երկրներն ունեն հարուստ պատմություն և կիսում են այդ պատմությունը, ընդհանուր մշակութային ժառանգություն ունեն, ունեն փոխադարձ գիտակցում և փոխըմբռնում այն մարտահրավերների, որոնց պետք է դիմակայեն փոքր պետությունները՝ փոքր պետությունները, որոնք վճռական են պաշտպանելու իրենց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը․ «Կիպրոսն ու Հայաստանը տարիներ շարունակ արդեն ձևավորում են բովանդակային և զարգացող հարաբերություններ և համագործակցություն։ Անվտանգության և պաշտպանության ոլորտներում մեր համագործակցությունը ներառում է փոխադարձ այցեր ռազմական անձնակազմի, ընդհանուր զորավարժություններ և վարժանքներ, ինչպես նաև պաշտպանական գնումների ոլորտը։ Փոխգործակցությունը մեր զինված ուժերի՝ այդ ձևաչափի շնորհիվ էլ ավելի է ամրապնդվել, բայց միևնույն ժամանակ զարգացել է փոխըմբռնումը։ Գերազանց են մեր հարաբերությունները։ Անշուշտ, կա ներուժ էլ ավելի ամրապնդելու այդ համագործակցությունը և հարաբերությունները, ինչպես օրինակ՝ ընդլայնել համատեղ զորավարժությունների ձևաչափը, բացահայտել պաշտպանության, տեխնոլոգիական ոլորտում համագործակցության ձևաչափը։ Կարևոր է հաստատել համագործակցության ընդլայնման ձևաչափը»։

Կիպրոսի պաշտպանության նախարարը վստահեցրեց՝ Կիպրոսը հաստատակամորեն աջակցում ու սատարում է բոլոր տարաձայնությունների խաղաղ կարգավորմանը միջազգային իրավունքի և բարիդրացիական հարաբերությունների սկզբունքների հիման վրա․ «Մենք սատարում ենք տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և ՀՀ սահմանների անձեռնմխելիությանը։ Չափազանց կարևոր է բոլորիս համար կենսունակ խաղաղության ձևաչափի բացահայտումը։ Կշարունակենք աջակցել ձեր ջանքերին էլ ավելի սերտ համագործակցություն ունենալ ԵՄ-ի հետ։ Հավատում ենք, որ ՀՀ հանձնառությունը ժողովրդավարական բարեփոխումների, օրենքի գերակայության և թափանցիկ կառավարման նկատմամբ համահունչ են ԵՄ-ի արժեքների և սկզբունքների հետ։ ՀՀ-ն եվրոպական ընտանիքի շրջանակներում իր ուրույն դերակատարությունը կունենա։ Համոզված ենք, որ ՀՀ-ն ունի բոլոր հեռանկարները դառնալ եվրոպական ընտանիքի հուսալի, արժանապատիվ անդամ ու գործընկեր»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ ՀՀ ՊՆ-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30