Region Monitor. ԱՄՆ նախագահի վարչակազմը չեղարկել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հրավերը Նյու Յորքում ընդունելությանը, որտեղ Ջո Բայդենն ավանդաբար հանդիպելու է համաշխարհային առաջնորդների և ՄԱԿ-ի պաշտոնյաների հետ։
Դրանից բացի՝ Բայդենի վարչակազմը չեղարկել է նաև վրացական պատվիրակության հետ բոլոր հանդիպումները և հանդիպումը Կոբախիձեի հետ, ինչպես նաև բանակցությունները Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ։
Նշվում է, որ պատճառը «Վրաստանի կառավարության հակաժողովրդավարական պահվածքն է, որը ցույց է տալիս ցնցող անհարգալից վերաբերմունք ժողովրդավարության և վրաց ժողովրդի կամքի նկատմամբ»։