ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, Denovo Sciences ընկերության համահիմնադիր Հովակիմ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը
«Գիտության շաբաթ»-ի մեկնարկից մի քանի օր առաջ կառավարությունը e-draft-ում դնում է ՀՀ բարձրագույն կրթության և գիտության մասին նոր օրենքի նախագիծ (վերջնաժամկետը 01․10․2024), որը փաստացի ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի մահախոսականն է, քանի որ, նոր օրենքի այս տեսքով ընդունման դեպքում, Գիտությունների ակադեմիայի կազմում գտվնող ինստիտուտները կդառնան կամ պետական տարբեր գերատեսչությունների, կամ ԲՈՒՀ-ի մաս։ Գիտությունների ակադեմիան կկորցնի իր հիմնական, գլխավոր գործառույթը՝ ստեղծել նոր գիտելիք։
Օրենքում կան բազմաթիվ զավեշտալի կետեր, բայց կարևորը՝ ԲՈՒՀ-ից անկախ ակադեմիական գիտության վերացումն է, որը, իմ կարծիքով, մեծագույն սխալ է ու կարող է շատ վատ հետևանքներ ունենալ։
Կարդացեք նաև