Լրահոս
Օրվա լրահոսը

Եկեղեցին ճիշտ է վարվել Փաշինյանին և իշխանական վերնախավին Մայր Տաճարի վերաբացմանը հրավիրելով. Խաժակյան

Սեպտեմբեր 25,2024 12:47

«Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ Դավիթ Խաժակյանի ֆեյսբուքյան գրառումը

Գիտեմ շատերը չեն կիսի կարծիքս, բայց ինձ թվում է, որ եկեղեցին ճիշտ է վարվել Փաշինյանին և իշխանական վերնախավին Մայր Տաճարի վերաբացմանը հրավիրելով։

Այն, որ իշխանականները անխոհեմաբար եկեղեցու դեմ շարունակաբար պայքարում են, չի նշանակում, որ եկեղեցականները չպետք է ավելի խոհեմ գտնվեն ու փորձեն հարթել հարաբերությունները պետության ղեկավարների հետ։

Ընդ որում բացարձակ կապ չունի, թե ով է առաջնորդում պետությունը և ով՝ եկեղեցին։ Սիրված են նրանք մեծամասնության կողմից, թե ոչ։ Ազգային ամոթ պետք է լինի ի ցույց դնելը եկեղեցու ու պետության միջև հակադրությունները, որոնք բնական է, որ կան և կարող են լինել։

Ես հասկանում եմ, որ շատերը կուզեին տեսնել, թե ինչպես է եկեղեցին անարգում իշխանություններին և բովանդակության մեջ դա արդարացված կլիներ, սակայն դրանով նրանք ավելի բարձր չէին գտնվի իշխանություններից, որի հակաեկեղեցական վարքագիծը պարսավելի պետք է լինի։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30