«Ազատություն». 58-ամյա Ռայան Ուեսլի Ռութին, որը ձերբակալվել էր ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ մահափորձի գործով, պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել հանրապետականի դեմ մահափորձ նախապատրաստելու համար, հայտնում է Reuters-ը։
Ավելի վաղ Ռութին մեղադրանք էր առաջադրվել միայն երկու հոդվածով՝ կապված հրազեն պահելու հետ, գրում է Associated Press-ը։ Սակայն, սեպտեմբերի 24-ին մեղադրական եզրակացությունում հոդված է հայտնվել սպանության փորձի մասին։
Կրակոցը հնչել էր, երբ Թրամփը գոլֆ էր խաղում Վեսթ Փալմ Բիչի իր դաշտում։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: