Լրահոս
Օրվա լրահոսը

Այդ ուսուցչուհին, կաշվից դուրս գալով, փորձել է այդ երեխային ինչ-որ բաներ սովորեցնի. Դպրոցի տնօրենը՝ աշակերտին ապտակած ուսուցչուհու մասին

Սեպտեմբեր 25,2024 12:14

Արարատի մարզի Տիգրանաշեն համայնքի հիմնական դպրոցում 5-րդ դասարանի աշակերտի նկատմամբ ֆիզիկական բռնության դեպքով երեկ հարցաքննվել են բռնության մասին ահազանգած աշակերտը, նրա համադասարանցիներն ու գրականության ուսուցչուհին, որն էլ հավանական բռնարարն է:

Աշակերտը՝ Վալերին, պատմում է, որ գրականության ուսուցչուհին դասը չսովորելու համար իրեն ուժեղ ապտակել է, մատների հետքը թողնելով իր այտին:

Դպրոցի տնօրեն Լիլի Մելքոնյանը Aravot.am-ին պատմեց, որ դեպքի մասին տեղեկացել է համացանցից, խոսել է բռնության մասին ահազանգած աշակերտի, նրա համադասարանցիների հետ, վերջիններս հաստատել են կատարվածը, միայն դասարանի մի աշակերտ է ասել՝ նման բան չի տեսել:

Իսկ աշակերտին ապտակած ուսուցչուհին՝ Ասատրյանը, ըստ դպրոցի տնօրենի, հերքել է աշակերտի նկատմամբ իրեն վերագրվող թույլ տված ֆիզիկական բռնությունը, ասել է, որ միայն քաշել է երեխայի ձեռքից. «Ուղղակի այդ ուսուցչուհին կաշվից դուրս գալով ՝փորձել է այդ երեխային ինչ-որ բաներ սովորեցնի, նույնիսկ տառերը: Այդ երեխան տեղափոխվել է մեր դպրոց, տառ չի իմացել: Այս էլ երկրորդ տարին է, այդ ուսուցչուհին է տանջանքով, ամեն ինչով այդ երեխային տառ սովորեցրել, գրիչ բռնել սովորեցրել: Չի կարելի մանկավարժի այդքան վաստակը բանսարկություններով տապալել»:

Տնօրենի խոսքով, սուտ է, որ ծնողները 2021 թվականից բռնության մասին նույնիսկ մարզպետարանում են ահազանգել, բայց ոչինչ չի արվել, բայց խնդրին լուծում չի տրվել: Նրա խոսքով, սա առաջին դեպքն է, որ նման խնդրի մասին ահազանգ է եղել:

Լիլի Մելքոնյանի խոսքով, Վալերիին տեսանկարահանողը ու տեսանյութը համացանցում տարածողը դպրոցի ծնողներից մեկն է, որը նաեւ դպրոցի նախկին դռնապանն է. «Ոնց կարող է նման բան լինել: Ես ամբողջ օրը միջանցքով գնում, գալիս եմ, ինքս էլ դասավանդում եմ, ես տեղյակ եմ՝ պատերից այն կողմ ինչ է տեղի ունենում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30