Լրահոս
Օրվա լրահոսը

«Անհրաժեշտ է բաց չթողնել Թուրքիայի օգտին հանդիսացող պահը. ժամանակն է, որ Թուրքիան՝ որպես առանձին պետություն, արագ կարգավորի  հարաբերությունները Երևանի հետ». Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր

Սեպտեմբեր 25,2024 10:57

Region Monitor. Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր, ընդդիմադիր ազգայնական «Լավ» կուսակցության անդամ Ահմեդ Էրոզանը X-ում գրել է․

«Էրդողանի կողմից մինչ այժմ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կապակցությամբ ունեցած երկկողմ հանդիպումներից, կարծում եմ, ամենակարևորը երեկ Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ ունեցած հանդիպումն էր… Նույնիսկ եթե մենք մանրամասներ չունենք դրա բովանդակության վերաբերյալ, շատ կարևոր է, որ այն անցկացվել է…

Չնայած «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքն էական է, սակայն ժամանակը եկել և անցնում է, որ Թուրքիան՝ որպես առանձին պետություն, Հայաստանի հետ հարաբերությունները տարանջատի մյուս պետությունների քաղաքականությունից և արագ կարգավորի իր հարաբերությունները Երևանի հետ… Կատարելիք քայլի առումով անհրաժեշտ է բաց չթողնել Թուրքիայի օգտին հանդիսացող պահը: Հատկապես, երբ Ալիևը նույնիսկ համարձակություն է գտել պաշտոնապես հերքել Էրդողանին Ղարաբաղի հարցում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30