Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը՝ լայն ժպիտով, Էրդողանի «Ավելի արդար աշխարհ հնարավոր է» գիրքը կրծքին սեղմած. խայտառակվեք, որքան ուժ ունեք. «168 ժամ»

Սեպտեմբեր 25,2024 10:45

Ամիսներ առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ պետք է լինեն շատ ուժեղ, որ Իսրայելը չկարողանա «անել այն, ինչ անում է Պաղեստինի հետ»։

«Ինչպես մտանք Ղարաբաղ ու Լիբիա, նույն բանը կանենք նրանց հետ։ Պատճառ չկա չանելու։ Միայն պետք է ուժեղ լինենք»,- հայտարարել էր Էրդողանը, որը բազմաթիվ առիթներով խոսել է 44-օրյա պատերազմում Թուրքիայի կարևոր դերակատարման մասին:

Էրդողանը նաև բազմիցս փաստել է, որ Ադրբեջանը 44-օրյա պատերազմում հաղթել է բացառապես Թուրքիայի գործուն աջակցությամբ:

Թուրքիայի ազգային հետախուզությունը կարևոր դեր է ունեցել 44-օրյա պատերազմում, և այդ փաստը պատերազմից հետո ընդունել են նաև Թուրքիայի իշխանությունները:

Սա առնվազն նշանակում է, որ 44-օրյա պատերազմում 5000-ից ավելի զոհված հայ տղաների, Արցախի հանձնման, հայաթափման գործում Էրդողանն ընդունել է իր անմիջական հանցակցությունը Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ:

Եվ ահա, այս ամենից հետո Նիկոլ Փաշինյանը Էրդողանից հանդիպում է խնդրում և գնում Նյու Յորքում գտնվող «Թուրքական տանը» նրա հետ հանդիպելու:

Տեղի ունեցածին խղճուկ տեսարան ասելը քիչ է, հատկապես, երբ Էրդողանը նույնիսկ շենքի մուտքի մոտ կամ գոնե սենյակի դռների մոտ նրան չի դիմավորում: Հարկ չի համարում նույնիսկ մեկ քայլ առաջ անել` Փաշինյանին և նրա պատվիրակությանը դիմավորելու և սենյակ ուղեկցելու համար:

Բայց ամենաողբերգականը և ամոթալին հանդիպման ավարտից տարածվող լուսանկարն է` Փաշինյանը, բերանը 3×6 բացվածքով լայն ժպիտով, Էրդողանի հեղինակած «Ավելի արդար աշխարհ հնարավոր է» գիրքը ձեռքին` սեղմած կրծքին:

Խայտառակվեք, որքան ուժ ունեք` մոռացության տալով 5000-ից ավելի զոհված հայ տղաների արյունը, հիշատակը, ձեր դավադիր պայմանավորվածությամբ հանձնած Արցախը:

Արմինե ՎԱՐԴԱՆՅԱՆ 

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ»-ում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30