Ըստ Թուրքիայի նախագահականի՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ընթացքում քննարկվել են Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացները։
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև մշտական խաղաղության հաստատմանը և նոր դարաշրջանում երկու երկրների միջև ամուր բարեկամության հաստատմանը, և որ ջանքերը շարունակվում են դրան նպաստելու համար։
Էրդողանը նշել է, որ Թուրքիայի և Հայաստանի միջև առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման ուղղությամբ զգալի առաջընթաց է գրանցվել և իր անկեղծ աջակցությունն է հայտնել երկխոսության գործընթացի շարունակմանը։
Կարդացեք նաև
«Թուրքիան այսօր» լրատվական