Լրահոս
Օրվա լրահոսը

Պուտինի երազանքն իրականություն չի դառնա

Սեպտեմբեր 25,2024 10:00

Հայաստանի իշխանության՝ Ռուսաստանի հանդեպ վերաբերմունքի մեջ կա որոշակի երկվություն: Միաժամանակ արվում է երկու պնդում.

ա/ Պուտինը ցանկանում է վերականգնել Ռուսական կայսրությունը, Խորհրդային Միությունը կամ, առնվազն, հետխորհրդային տարածքում ստեղծել Միութենական պետություն (հիշո՞ւմ եք, հայտնի «հավաստի աղբյուրը» դա էր ակնարկում),

բ/ Պուտինը ցանկանում է մեզ «ծախել» թուրքերին, այսինքն՝ հանձնել Հարավային Կովկասը Թուրքիայի տիրապետության ներքո: Այդ երկու հնարավոր նպատակներն ակնհայտորեն հակասում են իրար:

Իհարկե, Պուտինի գլխի մեջ մտնել ոչ ոք չի կարող, հնարավոր է միայն ենթադրել՝ հիմնվելով Ռուսաստանի վերջին տարիների գործողությունների վրա: Ինչի՞ համար է Ռուսաստանը հարձակվել Ուկրաինայի վրա: Մի՞թե կայսրությունը վերականգնելու նպատակով: Կարծում եմ՝ ոչ: Պուտինի նպատակն է՝ ապացուցել Արեւմուտքին, որ ինքը կարող է երկարատեւ եւ արյունալի պատերազմ սանձազերծել՝ միայն թե իր երկրի հետ հաշվի նստեն այնպես, ինչպես 1950-70-ական թվականներին հաշվի էին նստում Խորհրդային Միության հետ:

Արդյոք դա իրագործելի՞ նպատակ է: Դարձյալ, հավանաբար, պետք է բացասական պատասխան տանք: Պարզ է, որ Ռուսաստանը չունի այն ռազմական, տնտեսական, մարդկային եւ քաղաքական պոտենցիալը, որն ուներ Խորհրդային Միությունը, եւ ներկայիս ժամանակաշրջանը քիչ նմանություն ունի «սառը պատերազմի» տարիների հետ:

ՌԴ նախագահի երազանքն, այդպիսով, դժվար թե իրականություն դառնա: Դա չի նշանակում սակայն, որ Ռուսաստանը չի զբաղեցնի իր (ԽՍՀՄ-ի հետ համեմատ շատ ավելի համեստ) տեղը նոր աշխարհակարգում: Պուտինը ցանկանում է այդ տեղը հնարավորինս «պնդացնել», իսկ Արեւմուտքը՝ թուլացնել:

Մինչեւ այդ սկզբունքային հարցը չլուծվի, Հարավային Կովկասին լուրջ անդրադարձ չի կատարվի, եւ ամեն ինչ կմնա անորոշ վիճակում: Ես, այնուամենայնիվ, հակված եմ մտածելու, որ այդ՝ ստեղծվելիք աշխարհակարգի համար պայքարում Ռուսաստանը շոշափելի հաջողությունների չի հասնի եւ ստիպված կլինի մեր հարցում պայմանավորվել Թուրքիայի հետ՝ վերջինիս պայմաններով (տարբերակ «բ»-ին մի քիչ նման կլինի):

Բոլոր դեպքերում, Հայաստանի իշխանությունների՝ դես ու դեն նետվելու եւ պարբերաբար Ռուսաստանին կշտամբելու քաղաքականությունը ամենաանարդյունավետ տարբերակն է, որը հնարավոր էր ընտրել:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Առաջ էր, որ կային սուբյեկտ թագավորներ ու պետության ղեկավարներ, ինը մեկ մեկից հետո պարզվեց, որ այլեւս չկան սուբյեկտ ղեկավարներ, այսօրվա բոլոր երկրների ղեկավարները ֆեյքեր են եւ դրանք բոլորը թշնամի են իրենց եւ մնացած բոլոր ժողովուրդներին:
    Այլեւս զբաղվել ֆեյքերի էշությունների ու մանիպուլյացիաների վերլուծությամբ կարծում եմ անիմաստ է, որովհետեւ դրանց գաղափարախոսությունն է ժողովուրդների բաժանումն իրարից եւ ոչնչացումը՝ պարզ է եւ կանխատեսելի: Ժողովուրդների քաղաքական պատասխանատվության բարձրացումը իրենց ապագա սերունդների գոյության ու զարգացման համար՝ սա է միակ լուծումը:
    Առաջ կային երեք ռուբլիանոց մարմնավաճառներ, այսօր կան երեք հարյուր տոկոսանոց շահույթի կապիտալիստներ, սրանք արդեն, ի տարբերություն առաջինների, զոմբիներ են, որոնք ոչ վախ ունեն, ոչ խիղճ:
    Մենք բոլորս, անկախ քաղաքացիությունից, պետք է մասնակցենք հայ քաղաքացիների ընտրություններին՝ հայ քաղաքացիները մասնակցում են որոշիչ ձայնի իրավունքով, իսկ սփյուռքի հայությունը՝ խորհրդատվական ձայնի իրավունքով: Եւ հենց այսօրվանից ինքներս մեզ ներկայացնում ենք մեր քաղաքական ընտրությունը՝ մեր թեկնածուներին, ում որոշիչ թե խորհրդատվական ձայնը համարում ենք հարգանքի արժանի: Ամեն մեկիս ցուցակը կարող է փոփոխվել, կարեւորը մինչեւ ընտրությունների նախորդ օրը հստակ կողմնորոշվել եւ ներկայացնել սեփական ցուցակը որոշիչ ձայն ունեցող հայ քաղաքացիներին: Հայտնի քաղաքական եւ հասարակական ուժերը պետք է հրապարակեն իրենց ցուցակները:
    Ժողովրդավարությունը շատ արդյունավետ է, եթե քաղաքացիները ֆեյք չեն՝ անողնաշար, ոչսուբյեկտ, անպատասխանատու, ֆեյք քաղաքացիների դեպքում արդյունավետ է ֆեյք կառավարությունը՝ բռնատիրությունը, ինչպես նաեւ պոպուլիստ ավտորիտար կառավարությունը: Իսկական քաղաքացու դեպքում է միայն հնարավոր իսկական կառավարությունը:
    Կեցցե՛ ապագա մեր իսկական քաղաքացին եւ ապագա մեր իսկական հայ կառավարությունը:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30