Ամերիկայի հայ ազգային կոմիտեի (ANCA) կողմից նախաձեռնած շահերի պաշտպանության օրերի շրջանակում կազմակերպության ավելի քան 75 ներկայացուցիչներ և աջակիցներ սեպտեմբերի 19-ին հավաքվել էին Վաշինգտոնում՝ ԱՄՆ Կոնգրեսի ուշադրությունը հրավիրելու Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի իրավունքների պաշտպանությանը։
Սեպտեմբերի 19-ին և 20-ին ԱՄՆ-ի տարբեր նահանգներից մայրաքաղաք Վաշինգտոն էին ժամանել Ամերիկայի հայ ազգային կոմիտեի նախաձեռնած շահերի պաշտպանության քարոզարշավի պատվիրակները՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայության առջև ծառացած խնդիրները և ձգտելու ստանալ ԱՄՆ Կոնգրեսի զույգ կուսակցությունների աջակցությունը:
«Իրավապաշտպան օրերը հիանալի հնարավորություն էին ամերիկահայ քաղաքացիների համար ավելի քան 20 նահանգներից այցելել Վաշինգտոն և օրենսդիրների հետ քննարկել Ներկայացուցիչների տան ու Սենատի օրակարգում առկա օրենսդրական նախաձեռնությունները»,- ասում է Վաշինգտոնի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։
Իրավապաշտպան շաբաթվա ընթացքում տեղի ունեցած միջոցառումներին իր մասնակցությունն ունեցավ նաև Save Armenia նորաստեղծ կազմակերպությունը՝ ԱՄՆ Կոնգրեսում և պետքարտուղարությունում բարձրացնելու Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայության կրոնական ազատության իրավունքները խախտելու հարցը։
Լեռնային Ղարաբաղից հայերի տեղահանության առաջին տարելիցի կապակցությամբ պատվիրակներն ավելի քան 100 հանդիպում անցկացրեցին ամերիկացի կոնգրեսականների հետ՝ բարձրացնելով հայ փախստականների՝ միջազգային իրավունքի ներքո հարազատ տներ վերադառնալու իրավունքի և Ադրբեջանում պահվող հայաստանցի ռազմագերիների անհապաղ ազատ արձակման հարցերը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: