Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր ելույթում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է տարածաշրջանին:
«Սատարում ենք Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացին և հույս ունենք, որ ամենակարճ ժամկետում աշխատանքները լավ լուրերով ավարտին կհասցվեն։ Թուրքիա-Հայաստան հարաբերություններում էլ փոխադարձաբար դրական քայլեր ենք անում։ Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացում գրանցվելիք զարգացումները Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացի վրա էլ դրական ազդեցություն կունենան»,- ասել է Թուրքիայի նախագահը: