Լրահոս
Օրվա լրահոսը

Քամալա Հարիսը հատուկ ընդգծել է տեղահանված արցախահայերի իրենց տներ վերադառնալու իրավունքը

Սեպտեմբեր 24,2024 22:30

«Ամերիկայի ձայն». Փոխնախագահ Քամալա Հարիսը շնորհավորական ուղերձ է հղել ամերիկահայ համայնքին Հայաստանի Անկախության տարեդարձի առիթով

Սեպտեմբերի 23-ին ԱՄՆ փոխնախագահ, դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու Քամալա Հարիսը շնորհավորական ուղերձ է հղել ամերիկահայ համայնքին Հայաստանի Անկախության 33-րդ տարեդարձի կապակցությամբ:

Ամերիկահայ համայնքին հասցեագրված ուղերձում փոխնախագահ Հարիսն իր լավագույն բարեմաղթանքներն է հղել ամերիկահայ համայնքին Հայաստանի Անկախության օրվա կապակցությամբ, որն, ըստ նրա, նշվում է այն օրը, «երբ հայ ժողովուրդը քվեարկեց Խորհրդային Միությունից անջատվելու օգտին՝ ազատ, անկախ ազգ դառնալու համար»:

Բացի այդ, իր ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Այս կարևոր օրը նշելուն զուգահեռ հարկավոր է միշտ հիշել նաև Հայոց ցեղասպանությունը, երբ մոտ 1,5 միլիոն հայեր տեղահանվեցին, կոտորվեցին և ուղարկվեցին մահվան: Դա մի ողբերգություն է, որը շարունակում է ձևավորել հայ ժողովրդի ինքնությունը։ Ամերիկահայ համայնքի տոկունությունը ոգեշնչման աղբյուր է մեր ընդհանուր ամերիկյան պատմության համար», – ընդգծել է փոխնախագահը:

«Ես շարունակում եմ հանձնառու լինել Հայաստանի և նրա հարևանների միջև կայուն խաղաղության հաստատմանը, որը հարգում է ինքնիշխանությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը:

Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տներն անվտանգ վերադառնալու իրավունքը չափազանց կարևոր է հայ ժողովրդի արժանապատվությունը և տարածաշրջանում կայունությունը վերականգնելու տեսանկյունից:

Ես կշարունակեմ աջակցել Հայաստանի՝ ժողովրդավարության ամրապնդման և տարածաշրջանում կայունության հաստատման ջանքերին:

Հայաստանն ու նրա ժողովուրդն ունեն հարուստ պատմություն, որը ոգեշնչում է բոլորիս պայքարել հանուն ազատության և արդարության: Հավատարիմ եմ մնում մեր երկրների միջև կապերի խորացմանը և գործընկերային հարաբերությունների ամրապնդմանը, որոնք ի ցույց են դնում մեր ընդհանուր արժեքներն ու ձգտումները: Միասին կարող ենք կառուցել ավելի ապահով, արդար և ազատ աշխարհ»,- ասված է փոխնախագահ Քամալա Հարիսի ուղերձում՝ հասցեագրված ամերիկահայ համայնքին Հայաստանի Անկախության տարեդարձի կապակցությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30