Ազգային ժողովի եւ Կիպրոսի Հանրապետության միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի պատվիրակությունը Հայկ Կոնջորյանի գլխավորությամբ սեպտեմբերի 24-ին Նիկոսիայում հանդիպել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուի հետ:
Կողմերը կարեւորել են Հայաստան-Կիպրոս բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակը եւ արձանագրել, որ կա երկուստեք քաղաքական կամք` էլ ավելի խորացնելու երկկողմ հարաբերությունները բոլոր ոլորտներում:
Քննարկվել են բազմակողմ միջխորհրդարանական հարթակներում հայ եւ կիպրացի պատգամավորների համագործակցությունն ու փոխօգնությունը` ընդհանուր օրակարգերի առաջխաղացման համար:
Հանդիպման մասնակիցները պայմանավորվել են համատեղ աշխատել` ի հայտ բերելու եւ զարգացնելու համագործակցության նոր ոլորտներ:
Կարդացեք նաև
Կողմերը եւս մեկ անգամ արձանագրել են՝ Կիպրոսը Հայաստանի կողքին է, Հայաստանը` Կիպրոսի:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ