«Ապրելու Երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառումը.
«Եռաբլուրում մասնակցեցինք «Արցախի կանչը» հուշակոթողի հիմնարկեքի արարողությանը։
Հուշակոթողը կամփոփի Արցախյան բոլոր նահատակների, Արցախում բոլոր հուղարկավորվածների եւ սեպտեմբերի 25-ին Պաշտպանության բանակի վառելիքի պահեստի ողբերգական պայթյունի հետեւանքով զոհվածների հիշատակը:
Հայրենիքին համար իրենց կյանքը չխնայած հայորդիների ընտանիքների համար լրացուցիչ ցավ է իրենց հարազատների շիրիմների այցելելու անհնարինությունը։
Կարդացեք նաև
Հուշակոթողը մի փոքր կսփոփի բոլորիս ցավը՝ որպես մեր զոհված հայրենակիցների հիշատակը վառ պահող խորհրդանիշ»։