ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստան ժամանեց Անդորրայի Իշխանապետության խորհրդարանի նախագահը: Կայացած հանդիպմանն Ալեն Սիմոնյանը կարեւորեց նման այցերը` երկկողմ հարաբերությունները նոր մակարդակի հասցնելու տեսանկյունից: ԱԺ նախագահն առաջարկեց նախաձեռնել երկու երկրների խորհրդարանների միջեւ ինստիտուցիոնալ համագործակցության զարգացում, մասնավորապես` արտաքին հարաբերությունների հանձնաժողովների միջեւ ակտիվ կապի հաստատում:
Ալեն Սիմոնյանն Անդորրայի իր պաշտոնակցին ներկայացրեց Հայաստանի կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու վերահաստատեց Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու մեր երկրի հաստատակամությունը:
Կարդացեք նաև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ