Լրահոս
Օրվա լրահոսը

Գառնիկ Դանիելյան. «Ես չեմ պատկերացնում այդ մարդկանց Մայր տաճարում»

Սեպտեմբեր 24,2024 19:10

«Ես Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հետեւորդ եմ եւ դա ինձ զսպում է: Ավելի լավ է՝ չխոսեմ»,-ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ «Հայելի» ակումբում՝ անդրադառնալով դիտարկմանը, որ հնարավոր է, որ Նիկոլ Փաշինյանը, Ալեն Սիմոնյանը եւ քպականները ներկա գտնվեն Մայր տաճարի վերաօծման արարողությանը:

 

«Ես չեմ պատկերացնում այդ մարդկանց Մայր տաճարում, չեմ պատկերացնում այն մարդկանց, որոնք ուղղորդում էին «նոր Հայաստան, նոր հայրապետ» խմբերը: Մինչեւ մի քանի ամիս առաջ ես եւ իմ ընկերները Մայր աթոռի կողքը կանգնած էինք, որ պահենք, չմտնեն եկեղեցին պղծեն: Իրենց ուղղորդած մարդիկ: Դա այնքան պարզ, այնքան ակնհայտ է եղել:

Իրենք են իրենց բերանով ասում. մենք սատանիստ ենք, մենք աթեիստ ենք, մենք աղանդավոր ենք, մենք հայատյաց ենք: Ասում են՝ կղերականները: Ինչ ասես, ասացին, աշխարհի որակումները տվեցին եկեղեցուն: Մեկն էլ կար, ասում էր՝ եկեղեցին մեր պետությանը, մեր պետականությանը, մեր ազգին  սպառնալիք է: Դե, այդպես ասողներին կանչեք, թող գան եկեղեցի, կողուկուշտը ուսումնասիրեն, թե ոնց կարող են ավերել: Ես ապշած եմ: Ո՞նց կարելի է նման մարդկանց հրավիրել՝ սուրբ տեղ մտնեն, Մայր տաճար մտնեն»,- ասաց դաշնակցական պատգամավորը:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30