ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը
Սա Ադրբեջանի նախագահական ապարատի հետ փոխկապակցված կայք է, որտեղ պարզ տեքստով գրված է, որ ապագայում նպատակ ունեն հարձակվելու Հայաստանի վրա, որը համարում են իրենց գոյություն չունեցող «պատմական հայրենիքը» և կոչում «Արևմտյան Ադրբեջան»։
Իմ գրառումների նպատակն է՝ զգուշացնել վտանգի մասին, քանի դեռ այն առկա է քարոզչական ու քաղաքական դաշտում։ Այդ տիրույթում դրա դեմ պայքարելը շատ ավելի հեշտ է։
Մինչև 2020 թվականի պատերազմը Արցախի դեմ, այն մղվում էր քաղաքական ու տեղեկատվական տիրույթում։ Ամեն ինչ սկսվում է դրանից։ Վտանգ, որը մեզ մոտ չի գիտակցվում, քանի որ կոծկում են իրականությունը՝ դրա հետ կապված քայլեր ձեռնարկելու փոխարեն, չէ՞ որ դա համառ աշխատանք է պահանջում, հեծանիվ չի, որ տարբեր մայրաքաղաքներում քշես ու նկարահանվես․․․
Վերջերս հետևյալ միտքը կարդացի՝ բոլորն ասում են՝ կգա ժամանակ, բայց ժամանակը չի գալիս, ժամանակը գնում է։ Դա է ցավալին՝ մենք կորցնում ենք շատ թանկ ու կարևոր ժամանակ կեղծ ու վտանգավոր իշխանական խոսույթների վրա, մեր երկիրը հզորացնելու, պատրաստվելու ու մեր դեմ առկա սպառնալիքները չեզոքացնելու փոխարեն․․․