Ermenihaber. «Թուրքական ավիաուղիներ» ընկերությունը և թուրքական բյուջետային «Pegasus» ավիաընկերությունը չեղարկել են Ստամբուլ-Բեյրութ թռիչքները:
Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալության համաձայն՝ դրանք չեղարկվել են Իսրայելի կողմից Լիբանանի ուղղությամբ իրականացված հարձակումների պատճառով։ Նպատակն այն է, որ խուսափեն ուղևորափոխադրումներին սպառնացող հնարավոր վատ հետևանքներից։
Նշենք, որ իսրայելական բանակը սեպտեմբերի 23-ից օդային հարձակումներ է իրականացնում Լիբանանի վրա: Զոհերի թիվը հասել է 492-ի, իսկ վիրավորներինը՝ 1645-ի: Մահացածների թվում կա 35 երեխա: