Լրահոս
Օրվա լրահոսը

Գառնիկ Դանիելյան. Այն, ինչ տեղի է ունեցել Արցախում՝ այդ չարիքը ավելի ահավոր, ավելի սարսափելի ցանկանում են բերել Հայաստանի Հանրապետության գլխին

Սեպտեմբեր 24,2024 17:15

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման խորհրդի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարի հայտարարությանը, թե Ադրբեջանը ազատագրել է Լեռնային Ղարաբաղը, ասաց. «Որեւէ կասկած չկա, որ այն, ինչ տեղի ունեցավ Արցախում՝ պատերազմ, ցեղասպանություն, էթնիկ զտում եւ այլն, եղավ Ադրբեջանին անգլո-սաքսոնական ուժերի հովանավորությամբ: Նրանք իրար հետ ունեն լուրջ բիզնեսներ, եւ այս հայտարարությունները պատահական չեն: Ամբողջությամբ համաձայն եմ, որ դա հովանավորվում է Մեծ Բրիտանիայի կողմից: Բայց նաեւ ուզում եմ հիշեցնել ժամանակին իշխանության մաս կազմած հատուկ հանձնարարություններով դեսպանի հայտարարությունները: Երբ Արցախում արդեն էթնիկ զտում եւ ցեղասպանություն էր, Հանրայինի եթերում ասում էր, որ մեզ Արեւմուտքից երկար ժամանակ ասել եւ ասում են, որ ամենաճիշտ տարբերակը Արցախը հայաթափելն է: Այսինքն, Արեւմուտքից հստակ հնչել են կոչեր: Արեւմուտքը ձեռքերը լվացել է Արցախից եւ այս իշխանություններին ասել, որ դուք հայաթափեք Արցախը ու նվիրաբերեք Ադրբեջանին: Եվ դրա ջատագովն ու հովանավորը հատկապես եղել է Մեծ Բրիտանիան:

Հենց այդ ծրագրով էլ այս իշխանություններն առաջնորդվել են, մինչեւ հիմա էլ հլու-հնազանդ կատարում են նրանց բոլոր պահանջները: Ուզում եմ նաեւ մեր հայրենակիցներին ասել, որ Արցախով, ցավոք սրտի, այս ուժերը չեն սահմանափակվում: Այդ ազգակործան, հայակործան ծրագիրը, որ իրականացրին Արցախում, նույն ծրագիրը իրականացնում են նաեւ Հայաստանի Հանրապետության հետ: Այն, ինչ տեղի է ունեցել Արցախում, չեմ ուզում գույները խտացնել, սակայն դա երեւում է ծրագրից, այդ չարիքը ավելի ահավոր, ավելի սարսափելի ցանկանում են բերել Հայաստանի Հանրապետության գլխին:

Հիմա այնտեղից ասում են՝ պատրաստվեք ցրտի, մթի, սովի, գաղթի, այստեղ էլ ասում են՝ մենք էլ աթար կվառենք: Այսինքն, սրանք, այս մարդիկ, այս իշխանությունները անգլո-սաքսոնական ուժերի հետ համատեղ ցեղասպանության մասնակից են, ցեղասպանության համահիմնադիր են, սրանք ունեն մշակված ծրագիր՝ Հայաստանը դատարկելու, հայաթափելու, հայ ժողովրդի հերթական գաղթը կազմակերպելու, դեպի Դեր Զոր առաջնորդելու»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30