Լրահոս
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

«Չէ՞ որ «խաղաղությանը» բան չմնաց, մի քիչ էլ զիջենք, խեղճանանք ու վերջ». Տաթևիկ Հայրապետյան

Սեպտեմբեր 24,2024 16:45

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Երեկ ադրբեջանցի Ազգային ժողովի առաջին նիստի ժամանակ Իլհամ Ալիևը հերթական ռազմատենչ ու հայատյաց ելույթով է հանդես եկել, որին ՀՀ ԱԳՆ-ն իհարկե չի արձագանքել, չի կարո՞ղ չէ խաթարվել խաղաղության այս վեհ գործընթացը:

Ահա Ալիևի ելույթից մի հատված․

«Հայոց բանակը ջախջախվեց։ Հայաստանը կապիտուլյացիա է ստորագրել։ Դրանից հետո ես հրամայեցի դադարեցնել ադրբեջանական բանակի Հաղթանակի փառապանծ երթը։ Այսօրվա իրականությունը հստակ ցույց է տալիս, որ դա ճիշտ որոշում էր, և հետագա իրադարձությունները հաստատեցին դա։ Ուստի սեպտեմբերի 20-ը՝ մեր ինքնիշխանության ամբողջական վերականգնման օրը, չպետք է մոռանալ, և այս պատմական ճշմարտությունը միշտ պետք է ներկա լինի բանակցությունների սեղանի շուրջ։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ոչ ոք խաղաղության պայմանագիր չառաջարկեց նացիստական Գերմանիային։ Ֆաշիստական Գերմանիան բաժանվեց մի քանի մասի, իսկ կապիտուլյացիոն ֆաշիստական պետությունը պատժվեց։ Ի հակադրություն, այստեղ կապիտուլացված ֆաշիստական պետությունը ոչ միայն խուսափել է պատժից, այլեւ ստացել է բազմաթիվ արտոնություններ։ Ամերիկան այժմ նրանց տրամադրում է 250 միլիոն դոլար, որը նրանք կօգտագործեն իրենց ներքին նպատակների համար, մինչդեռ այդ գումարի մի մասը կտրամադրվի զենք գնելու համար մեր դեմ։ Ո՞վ է կրում այս պատասխանատվությունը, և ո՞վ է պատասխան տալու ապագայում։ Նրանք, ովքեր տրամադրում են այս գումարը, ներառյալ, այսպես կոչված, «Խաղաղության եվրոպական հիմնադրամը», ցույց են տալիս կեղծավորության բարձր մակարդակ: Հիմնադրամը նախատեսված է զենքի համար, սակայն նրանք այն անվանում են խաղաղության հաստատություն: Հայաստանը շահում է այս պայմանավորվածությունից՝ անվճար զենք ստանալով Ֆրանսիայից․․․»։

Այս ելույթում Արցախի դեմ ագրեսիա սանձազերծած ու հայերի էթնիկ զտում կազմակերպած բռնապետը դեռ մի բան էլ Հայաստանին է փորձում ներկայացնել որպես «ֆաշիստական»։ Դա անում է մի ղեկավար, որը ռազմավարի պուրակ է բացել ու այնտեղ հայ զինվորների մանեկեններ տեղադրել, որ մանկապարտեզից սկսած երեխաները գնան ու դա տեսնեն իրենց հարևան հայերի մասին։ Սա ասում է ղեկավար, որ քնած հայ սպային կացնահարողին հերոսացրել ու ցմահ թոշակ է տալիս, որն իր վարչակարգը պահում է հայերի դեմ ատելության չդադարող քարոզով ու ագրեսիայի մշտական սպառնալիքով։

Բայց այս ամենի մասին ՀՀ-ում խոսող պաշտոնյա չկա, այս ամենի մասին մեր իրականության մեջ պետք է լռել․․․ Չէ՞ որ «խաղաղությանը» բան չմնաց, մի քիչ էլ զիջենք, խեղճանանք ու վերջ․․․

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30