«Ազգային ճակատ».Կառավարությունը չի փոխհատուցել Տեղ գյուղի օկուպացված հողատարածքների սեփականատերերին:
Դեռևս 2022-ին Տեղ համայնքի ՔՊ-ական ղեկավար Դավիթ Ղուլունցը հայտնել էր, որ Ադրբեջանի հսկողության տակ հայտնված արոտավայրերի ու դաշտերի դիմաց գյուղացիներին փոխհատուցում կտրվի 1 հա-ի համար 200 հազար դրամ։ Իսկ հիմա համայնքապետը հրաժարվել է փոխհատուցման մասին տեղեկություն տրամադրել։
Արավուսի նախկին համայնքապետ Արգամ Հովսեփյանը հայտնել է, որ օկուպացված ցանքատարածքների համար որևէ փոխհատուցում չի տրվել։ Նրա փոխանցմամբ՝ գյուղացիները փոխհատուցում են ստացել միայն թշնամու տիրապետության տակ անցած բերքի համար։