Սեպտեմբերի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի Հայ Կաթողիկե եկեղեցու նորանշանակ առաջնորդ Գերաշնորհ Տ․ Գևորգ արքեպիսկոպոս Նորատունկյանին:
Ողջունելով Գևորգ Սրբազանի անդրանիկ այցը Մայր Աթոռ Սուրբ էջմիածին՝ Հայոց Հայրապետը շնորհավորեց վերջինիս եպիսկոպոսական ձեռնադրության ու օծման, ինչպես նաև կաթողիկե հայ համայնքի առաջնորդի պաշտոնը ստանձնելու առիթով։ Այս առնչությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր օրհնությունը բերելով Սրբազան հորը, մաղթեց Աստծո օգնականությունն ու առաջնորդությունը պատասխանատու առաքելության մեջ՝ ի պայծառություն Քրիստոսի Սուրբ Եկեղեցու։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին