Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատի մարզում գործող ցեմենտի գործարանների անհամաչափ արտանետումները կանխելու նպատակով ստեղծվել է «Թող շնչենք» նախաձեռնությունը

Սեպտեմբեր 24,2024 16:20

«Մեր շրջապատում շատ մարդիկ ունեն սիրտ-անոթային և օնկոլոգիական (քաղցկեղային) խնդիրներ ու սկսել են բողոքել։ Եվ այո, պնդում եմ, որ պատճառը կարող է լինել Արարատի ցեմենտի գործարանը», – Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Հանրային վերահսկողություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Մհեր Կարագոզյանը։

Նա ընդգծեց, որ Արարատի մարզում գործող ցեմենտի գործարանների անհամաչափ արտանետումները կանխելու նպատակով ստեղծվել է «Թող շնչենք» նախաձեռնությունը։

Ըստ Մհեր Կարագոզյանի՝ Արարատի ցեմենտի գործարանը ոչ իրավաչափ է աշխատում, և լիցենզիայով ստանձնած պարտավորությունները չկատարելուց բացի՝ նաև առերևույթ կերպով ունենում է չափազանց մեծ արտանետումներ, որն ուղիղ ազդեցություն ունի մարդու առողջ ապրելու իրավունքի վրա: «Սա պետք է կանխարգելել, այսպես շնչել և ապրել անհնար է,  քանի որ ունենում ենք աղետալի հետևանքներ»,-ասաց նա։

 Լիլիթ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Մհեր Կարագոզյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30