Լրահոս
Օրվա լրահոսը

«Աֆեյան» հիմնադրամը ֆինանսական աջակցություն է տրամադրել Արցախից տեղահանված ընտանիքներին` դրամաշնորհներ տալով ՀՀ-ում գործող մի շարք կազմակերպությունների, այդ թվում ՅՈՒՆԻՍԵՖ-ին

Սեպտեմբեր 24,2024 15:12

Ավելի լավ աշխարհ կառուցելու նպատակով լուծումներ ձևավորելու և դրանք առաջ մղելու առաքելությամբ գործող «Աֆեյան» հիմնադրամն այսօր հայտարարեց Արցախից ավելի քան 100,000 տեղահանված անձանց աջակցելու համար նախկինում հայտարարված 2 միլիոն ԱՄՆ դոլարի տեղաբաշխման ավարտի մասին: Այս ծրագիրը Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանված բնակչությանն աջակցելուն ուղղված Աֆեյանների ընտանիքի նախորդ նախաձեռնությունների շարունակությունն է։

«Արցախի ժողովուրդը տարիներ շարունակ ենթարկվել է դաժան և աներևակայելի ճնշումների, և էթնիկ զտման հետևանքով իրենց տներից բռնի վտարվելուց հետո այժմ կանգնած է իր համար նոր միջավայրում կյանքը վերսկսելու իրողության առջև»,- ասում են «Աֆեյան» հիմնադրամի
հոգաբարձուներ Նուբար և Աննա Աֆեյանները. «Արցախի ժողովուրդն ունի հանրային և մասնավոր հատվածների լայնածավալ աջակցության կարիքը, որպեսզի ստանա փրկությունից վերածնունդ, այնուհետև՝ դեպի բարգավաճում ճանապարհն անցնելու համար անհրաժեշտ ռեսուրսներն ու
օգնությունը»:

Աֆեյանները նշել են. «Մենք ոգեշնչված ենք կազմակերպությունների և անհատների ստվար խմբի ջանքերով, որոնք անդադրում աշխատում են Արցախի ժողովրդին օգնության ձեռք մեկնելու
ուղղությամբ: Մենք նաև ուրախ ենք ունենալ մեր համեստ ներդրումն այս իրավիճակից տուժած մարդկանց օգնության ձեռք մեկնելու և ընդհանուր առմամբ Հայաստանին օգտակար լինելու գործում»:

Վերջերս «Աֆեյան» հիմնադրամը դրամաշնորհ է հատկացրել ՅՈՒՆԻՍԵՖ-ի ԱՄՆ գրասենյակին՝ Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ծրագրերի իրականացման համար: Դրանք կկենտրոնանան առավել խոցելի խմբի՝ երեխաների և դեռահասների հետ աշխատանքների վրա: Ծրագիրը գործելու է 18 ամիս և ուղղված է լինելու հոգեկան առողջության և հոգեսոցիալական ծառայությունների
հասանելիության ապահովմանը, ինչպես նաև սոցիալական ներառման հնարավորությունների բարելավմանը հատկապես այն տարածքներում, որտեղ նման ծառայությունների
հասանելիությունը սահմանափակ է: Ծրագրի նպատակն է օգնել դեռահասներին և նրանց
խնամակալներին՝ տրամադրելով համակարգային աջակցություն, ինչն անհրաժեշտ է տրավմայի և սթրեսի դեմ պայքարելու, հասարակության մեջ թիրախավորումները նվազեցնելու և հյուրընկալող համայնքներում հոգեկան բարեկեցությունն ու սոցիալական համախմբվածությունը խթանելու
համար:

Բացի այդ, մի շարք ոլորտներում, այդ թվում՝ հիմնական կարիքների բավարարման, բժշկական և հոգեսոցիալական օգնության տրամադրման և ավելի երկարաժամկետ կրթական
հնարավորությունների ստեղծման նպատակով «Աֆեյան» հիմնադրամը ֆինանսավորել ու աջակցել է ստորև նշված հայկական կազմակերպություններին և ծրագրերին.

AIWA – EmpowerPath ծրագիր՝ ուղղված Արցախի կանանց հմտությունների զարգացմանը, աշխատանքի հնարավորությունների տրամադրմանը և ձեռներեցության աջակցությանը:

AGBU – Ծրագրերը ներառում են Նաիրի ճամբարի ընդլայնում, Արցախի տեղահանված
բնակչության աշխատունակության բարձրացմանն ուղղված հմտությունների զարգացման ծրագրեր, ձմեռային մարդասիրական և անհապաղ օգնություն և Հայաստանում
տեղահանված արցախցիների ապագայի վերաբերյալ CIVITTA կազմակերպության ուսումնասիրություն:

American University of Armenia / US Embassy – Անգլերենի ուսուցման ծրագիր Շիրակի մարզում հանգրվանած երիտասարդների համար:

Armenia Artsakh Fund – Տեղահանված արցախցիներին դեղորայքի և մարդասիրական օգնության տրամադրում:

Armenian Spiritual Revival Foundation – Արցախի տեղահանված բնակչությանը հոգեկան առողջության բարելավման խմբային և համայնքային ծառայությունների մատուցում և տեղացի մասնագետների համար հոգեբանական-սոցիալական վերապատրաստման
ծրագրերի կազմակերպում:

AYB School – 10 արցախցի աշակերտի համար կրթաթոշակների տրամադրում:
Children for Armenia Foundation (COAF) – Աջակցություն «Հույս Արցախի համար»
նախագծին, որի առանցքում վաղ մանկական զարգացումն է, դպրոցական ինտեգրումը և
COAF-ի SMART կենտրոնի հասանելիության ապահովումը, ինչը ներառում է արտ- թերապիայի դասընթացներ և փախստականների կարիքներին հարմարեցված այլ հնարավորություններ:

Teach for Armenia – «Կրթություն արտակարգ իրավիճակներում» ծրագիր՝ ուղղված նոր միջավայրում արցախցի ուսանողների ինտեգրմանը: Այն ներառում է մանկավարժների վերապատրաստում, արտադպրոցական միջոցառումներ, հոգեկան առողջության և
հոգեսոցիալական աջակցություն, ինչպես նաև՝ ուսանողներին ակադեմիական օգնության տրամադրում:

UWC Dilijan – Արցախից երկու ուսանողի համար երկու տարվա կրթաթոշակի տրամադրում, ինչպես նաև 10 ուսանողի ամառային ճամբարի ֆինանսավորում:

«Աֆեյան նախաձեռնությունները Հայաստանի համար» (AIFA) զարգացման հիմնադրամը, որի
առաքելությունն է ավելի կենսունակ, տոկուն և բարգավաճ Հայաստանի կառուցումը, վերահսկելու է նշված դրամաշնորհներով իրականացվող աշխատանքները:

«Աֆեյան» հիմնադրամի մասին
Նուբար և Աննա Աֆեյանների կողմից 2000 թվականին հիմնադրված «Աֆեյան» հիմնադրամը
հավատում է, որ մեր երևակայությունն ու համայնքներն ի զորու են ստեղծել ավելի լավ աշխարհ բոլորի համար: Հիմնադրամը ստեղծում, ձևավորում և աջակցում է նորարարական
կազմակերպություններին ու հանդես է գալիս նախաձեռնություններով կրթության, գիտության ու տեխնոլոգիաների և հումանիտար ոլորտներում: Հիմնադրամի ծրագրերն իրենց ազդեցությունն են ունենում աշխարհի տարբեր հատվածներում, ներառյալ՝ Հայաստանում և Բոստոնում: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.afeyanfoundation.org

«Աֆեյան» հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30