Լրահոս
Օրվա լրահոսը

Միջազգային հանրությունը թեթեւացած շունչ քաշեց ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի նիստին Փաշինյանի հայտնությունից իմանալով, որ «ապագա կա՛».  Լևոն Զուրաբյան

Սեպտեմբեր 24,2024 14:31

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի ֆեյսբուքյան գրառումը

Միջազգային հանրությունը թեթեւացած շունչ քաշեց սեպտեմբերի 23-ին, ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի նիստին հնչած Նիկոլ Փաշինյանի հայտնությունից իմանալով, որ «ապագա կա՛»:

Այդ օրը Հայաստանը հեղափոխություն կատարեց դիվանագիտության մեջ, դառնալով պատմության մեջ առաջին երկիրը, որը ՄԱԿ-ի Գլխավոր Համաժողովում վեհաբար չզբաղվեց քաղաքականությամբ եւ սեփական շահերի պաշտպանությամբ, ընդհանրապես չշոշափեց Հայաստանի անունը կամ նրա խնդիրները, այլ դիմեց փիլիսոփայական ներշնչման վրա հիմնված մեդիտացիայի:

Նիկոլ Փաշինյանի ելույթի բովանդակությունը.

– «Ապագա կա» ոչ միայն Հայաստանի համար, այլեւ ամբողջ աշխարհի համար:

– Ապագայի բանալին` հենվել «պոզիտիվ նարատիվների» վրա:

– Անցյալը արդեն եղել պրծել է, ներկայում շատ բան փոխել հնարավոր չէ, պետք է կենտրոնանալ ապագայի ձեւավորման վրա:

– Ինչ լինում իրականության մեջ, նախ տեղի է ունենում մեր մտքերի մեջ:

– Սկզբում էր Խոսքը, Խոսքը Աստծու հետ էր, եւ Խոսքը Աստված էր:

– Հետեւաբար, պետք է սկսել լավ խոսքերից, որպես թեորեմ առաջ քաշել «Ապագա կա´» կարգախոսը եւ ապացուցել այն:

Ժողովուրդ ջան, կարճ ասած` աննախադեպ ք…-ի մեջ ենք:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30