Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ մեկը լուրջ չի ընկալի մեկին, որը ծպտուն չի հանում Բաքվի բանտերում հայտնված մեր գերիների մասին. Էդուարդ Շարմազանով

Սեպտեմբեր 24,2024 14:41

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը

Նիկոլի «ապագա կա»-ն կորսված հայրենիքը, գաղթն ու գերությունն են։

Նիկոլի «ապագա կա»-ի հետեւանքն Արցախի հանձնումն էր, արցախահայության գաղթն էր եւ Հայաստանի 240 քառ. կմ օկուպացիան։

Աշխարհը միջուկային հարվածներից հինգ է պակաս, տարածաշրջանը եռում է, իսկ Նիկոլը ՄԱԿ-ում գոռում է՝ «ապագա կա»։

Մեկը չկա՞ր՝ ասեր՝ մենք քո բերած «ապագայից» գոհ ենք։

Կամ դու ո՞վ ես, որ ՄԱԿ-ի ամբիոնից նման հավակնոտ բաներ գոռաս։

Դու քո ժողովրդի անվտանգությունը չես կարող պաշտպանել, եկել ես այստեղ ի՞նչ ես խոսում։

Ո՞վ է քեզ բանի տեղ դնում, ո՞վ…

Արեւմո՞ւտքը, Իրա՞նը, Թուրքիա՞ն, թե՞ ՌԴ-ն։

Ոչ մեկը։

Ոչ մեկը լուրջ չի կարող ընդունել սեփական ժողովրդին ադրբեջանցիների հարձակումների ժամանակ միայնակ թողնողին։

Ոչ մեկը լուրջ չի ընկալի մեկին, որը ծպտուն չի հանում Բաքվի բանտերում հայտնված մեր գերիների մասին։

Եվ վերջում… Արցախի նախկին նախագահ էլ կար, որը մինչեւ վերջ միամտորեն հավատում էր Նիկոլի «ապագա կա»-ին, իսկ այսօր նույն Նիկոլի անգործության արդյունքում հայտնվել է Բաքվի բանտում։

Նիկոլի «ապագա կա»-ն կորսված հայրենիքն է, գաղթն ու գերությունն են։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30