«Մեզ համար որեւէ նշանակություն չունի՝ մյուս կողմը երբ, ինչպես պիտի իր ընթացակարգերն իրականացնի. կառավարությունը դիմել է ՍԴ՝ կոնկրետ միջազգային պայմանագրի սահմանադրականության հարցը որոշելու համար»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե որքանով է ճիշտ, որ այսօր ՍԴ-ն քննում է Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի մասին կանոնակարգի սահմանադրականության հարցը, երբ Ադրբեջանը նույնիսկ չի էլ հրապարակել այն:
«Իմ վերաբերմունքը փաստաթղթի նկատմամբ պետք է արտահայտեմ որոշմամբ կամ հատուկ կարծիքով». լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանը՝ անդրադառնալով այսօր Սահմանադրական դատարանում Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի մասին կանոնակարգի սահմանադրականության հարցի քննությանը:
Հարցին, թե խութեր տեսնո՞ւմ է, տիկին Սաֆարյանը պատասխանեց՝ ամեն ինչում խութեր կան, պարզապես դրանք պետք է հաղթահարվեն:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ