Վեդիի դպրոցից վնասվածքներով հիվանդանոց տեղափոխված 10-ամյա աղջկա դեպքով ՀՀ քննչական կոմիտեն այսօր հաղորդում է ստացել։ ՀՀ ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ քրեական վարույթ է նախաձեռնվել՝ անզգուշությամբ ծանր վնաս պատճառելու հատկանիշներով։
«Նոր է սկսվել նախաքննությունը։ Այս պահին դեռ վաղ է վարկածների մասին խոսել»,- ասաց Աբրահամյանը։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ 10-ամյա երեխան «Սուրբ Աստվածամայր» է տեղափոխվել Վեդիի բժշկական կենտրոնից, իսկ մարմնական վնասվածք ստացել է Վեդիի թիվ 2 միջնակարգ դպրոցում։ Հիվանդանոց տեղափոխված երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է․ նա դեռ վերակենդանացման բաժանմունքում է։ Սեպտեմբերի 19-ից 10-ամյա աղջնակը գտնվում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում։ Նշենք, որ երեխայի ծնողները վնասվածքներ են ստացել՝ Արարատի մարզում վթարի պատճառով։
Ի․ Ս․