Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք ամեն ինչ պիտի անենք, որպեսզի Արցախի Հանրապետությունը ոչ միայն գոյություն ունենա, այլեւ կարողանա իրապես իր առաքելությունն իրականացնել». Վրթանես սրբազան

Սեպտեմբեր 24,2024 12:55

«Ամեն ինչ պիտի անենք, որպեսզի Արցախի Հանրապետությունը Հայաստանում լինի լիարժեք՝ իր օրենսդիր եւ գործադիր բոլոր մարմիններով»,- այսօր Եռաբլուրում «Արցախի կանչը» հուշարձանի հիմնարկեքի արարողության ժամանակ ասաց Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։

«Մեր զգացողությունները մեզ տանում են դեպի Արցախի 1988 թվականի շարժումը, երբ արդյունքում մենք տեսանք լուսավոր, հաղթանակած ու պայծառ Արցախ։ Մեր արժանապատվությունը եւ համայն հայության խաչն այսօր Արցախն է, որը գերեվարված է։ Այսօր Արցախը գերությունից ազատելու համար ինքներդ մտածեք՝ ինչ է պետք, որպեսզի նորից վերականգնվի այդ արժանապատվությունը՝ հայի ու քրիստոնյայի։ Մենք ամեն ինչ պիտի անենք, որպեսզի Արցախի Հանրապետությունը ոչ միայն գոյություն ունենա, այլեւ կարողանա իրապես իր առաքելությունն իրականացնել։ Պետք է տեսանելի լինի, որ միակ երաշխավորն այսօր Արցախի Հանրապետությունն է, որպեսզի նրա ժողովուրդը համախմբված լինի նրա շուրջը եւ կարողանան իրականացնել այն, ինչ իրենց սրտում ու մտքում է։ Ուստի, ամեն ինչ պիտի անենք, որպեսզի Արցախի Հանրապետությունը Հայաստանում լինի լիարժեք՝ իր օրենսդիր եւ գործադիր բոլոր մարմիններով։ Եվ սա է միակ գերնպատակը, որպեսզի Արցախը տեսանելի լինի եւ Սփյուռքի մեր եղբայրների, եւ միջազգային կառույցների համար»,- ասաց Վրթանես սրբազանը։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30