Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետությունը ցանկանում է սեփականազրկել Նկարիչների միությանը և մյուս ստեղծագործական միություններին»․ Կարեն Մեժլումյան

Սեպտեմբեր 24,2024 12:01

«Խնդիրը սեփականության իրավունքից և այլ իրավունքներից զրկելու մասին է։ Պետությունը ցանկանում է սեփականազրկել Նկարիչների միությանը և մյուս ստեղծագործական միություններին, նաև հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներով զբաղվող կազմակերպություններին»,- Հայաստանի նկարիչների միությունում Հայաստանի ստեղծագործական միությունների և այլ հասարակական կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող գույքերի նկատմամբ այդ կազմակերպությունների սեփականության իրավունքն անվավեր ճանաչելու և գույքերը պետականացնելու խնդրի վերաբերյալ մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Հայաստանի նկարիչների միության շահերի ներկայացուցիչ, փաստաբան Կարեն Մեժլումյանը։

Հիշեցնենք՝ ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՔՊ խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը ներկայացրել էր Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքում լրացումներ կատարելու նախագիծը։ Նշենք, որ այս նախագծով նախատեսվում է պետականացնել Հայաստանի գրողների, Նկարիչների եւ այլ միությունների շենքերը։


Կարեն Մեժլումյանն ասաց՝ այս գույքերը խորհրդային տարիներից պատկանել են հենց այդ ստեղծագործական միություններին․ «ԱԺ-ում լսումների ժամանակ արդեն հայտարարվեց, որ 1990-ին ընդունվել է ՀՀ պետական սեփականության մասին օրենք, որով այս գույքերը դարձել են պետական սեփականություն, հետևաբար չի կարող տվյալ ստեղծագործական միությունների սեփականության իրավունքը գրանցվել այդ գույքերի նկատմամբ։ Դատախազություն, որ այս հիմքով հայց եք ներկայացրել դատարան, ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն էլ, որ հայտարարում է, որ այս գույքերը պետական են, որևէ ապացույց ներկայացրե՞լ եք, որ Նկարիչների միության շենքը՝ Աբովյան 16 հասցեում գտնվող, մյուս ստեղծագործական միությունների շենքերը խորհրդային տարիներին եղել են պետական։ Նման ապացույց, հիմնավորում չի ներկայացվել, որ եղել են պետական և 1990-ի օրենքով դարձել են ՀՀ սեփականություն։ Այս օրենքը վերաբերում է բացառապես պետական կազմակերպությունների ունեցվածքին, չի վերաբերում ոչ պետական, հասարակական կազմակերպությունների ունեցվածքին»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30