Սեպտեմբերի 23-ին, ժամը 21։38-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Պարույր Սևակ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 71-րդ կմ-ի մոտակայքում բախվել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ն․ Բ․, ծնված 1968 թ.) և «KamAZ» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ա․ Բ․, ծնված 1968 թ.)․ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Վ․ Ս․-ն (ծնված 1976 թ.) մահացել է:
Կարդացեք նաև
Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, Ն․ Բ․-ին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնությանը․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ Վ․ Ս․-ի դին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային։
ՀՀ Ներքին գործերի նախարարության
փրկարար ծառայություն