Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Չի բացառվում՝ արթնանանք, տեսնենք՝ Տիգրանաշենն էլ չկա: Այլընտրանքը կա, այս ընթացքը կարելի է կասեցնել. Վահագն Մելիքյան. «Հրապարակ»

Սեպտեմբեր 24,2024 11:07

Թե երբ տեղի կունենա Փաշինյան-Էրդողան հանդիպումը, դա էլ հայտնի չէ։ Կնոջ հետ Փաշինյանը Նյու Յորքում կլինի մինչեւ սեպտեմբերի 27-ը։

«Ի՞նչ սպասել այդ հանդիպումից» հարցին ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղար, արտակարգ եւ լիազոր դեսպան Վահագն Մելիքյանը պատասխանում է․ «Խնդրում եմ մեծ տառերով գրեք՝ քանի սրանք իշխանության են, Հայաստանը կորցրել է իր սուբյեկտայնությունը, Հայաստանը սուբյեկտ չէ։ Մենք քննարկում ենք մի բան, որը երկու կողմ չունի՝ մեկ կողմ ունի»։ Մեր զրուցակիցն ասում է՝ այն, ինչ հիմա կատարվում է, կատարյալ պասերով խաղ է։ Ալիեւն ու Էրդողանը «բարի ու չար ոստիկան» են խաղում ու սինքրոն աշխատում են, իսկ Հայաստանի իշխանությունը զբաղված է բեմադրություններով։

«Թուրքիան ստանձնել է բարի ոստիկանի դերը, որքան էլ «բարի» բառը նրա դեպքում չի տեղավորվում, Ադրբեջանը ստանձնել է չար ոստիկանի դերը, բայց չէ՞ որ երկուսն էլ մի բաժանմունքի ոստիկաններ են, մեկը՝ ռանգով ավելի բարձր, մյուսը՝ ցածր։ Նրանք նույն թիրախն ունեն ու սինքրոն աշխատում են։ Այնքան պարզ է սխեման՝ ով ինչ շահ ունի, գծում է, իսկ քո շահը ո՞րն է, հանձնե՞լն է, դու վաղուց դա ընդունել ես, դու դրա համար ես եկել։ Եկել են՝ փաթեթով անելու այն, ինչ հիմա արվում է մեր բոլորի աչքի առաջ։ Փաշինյանի խոսքը, նրա քայլերը վերլուծելու փոխարեն, պարզապես 24 ժամ եկեք անտեսենք նրան ու կտեսնենք, թե ինչ է կատարվում նրա հետ։ Պետք է առավոտից մինչեւ երեկո խոսել սրա այլընտրանքի մասին, իսկ այդ այլընտրանքը կա, ասվում է, որ այս ընթացքը կարելի է կասեցնել։ Հասկանո՞ւմ եք, թե իրենց մոտ արդեն ինչ ջղաձգումներ են, որ նման բաներ են անում։ Համալիր է լցվել` ե՞րբ էիք հիշում, որ վերջին անգամ համալիրը լցվեր քաղաքական հավաքի արդյունքում։ Հասկանո՞ւմ եք, թե ինչ վախերի մեջ է Ալիեւը, որը խոսում է ռեւանշիստներից»,-շեշտում է Վահագն Մելիքյանը։

Դիվանագետը բացատրում է՝ Ադրբեջանն այս իշխանության հետ ամեն ինչ ստանում է՝ չի եղել մի բան, որ Ալիեւն ուզի եւ չստանա։ Նա մտավախություն ունի, որ կուլիսային խաղ է գնում։ «Էս խաղիկներն ինձ դուր չեն գալիս, անդրկուլիսյան լուրջ պրոցես է գնում, թեական եմ ասում՝ չի բացառվում, որ մի օր արթնանանք, տեսնենք` Տիգրանաշենն էլ չկա»,- մտահոգություն է հայտնում Վահագն Մելիքյանը:

Մելիքյանի խոսքով՝ շան գլուխը թաղված է, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված հոդվածներում, մնացածը ձեւակերպումներ են լինելու՝ Փաշինյանի կողմից տեղում ցուցադրելու, թե, տեսեք, մենք ստորագրեցինք։

Մարիաննա ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30