Աբովյան փողոցի բնակիչ Աննա Ղուկասյանը երեկ առավոտյան սարսափելի տեսարան էր նկարել ու տեղադրել իր ՖԲ էջում, թե ինչպես է մի քանի տղամարդ` քաղաքի կանաչապատման վարչության համազգեստներով, կտրատում ու գետնին տապալում կանաչ, փարթամ թխկին։ Բացատրությունն այն է, որ ծառն ունի փչակ ու կարող է ամեն րոպե վայր ընկնել։ Բնակիչները հավաքվել ու հիմքեր են պահանջել, ինչին ի պատասխան՝ արդեն ծառը ոչնչացնելուց հետո ներկայացվել է մի թուղթ, որում թխկին ներկայացվում է որպես հացենի, եւ նշվում են բոլորովին այլ չափեր։ Այս վերջին դիտարկումն արել է Երեւանի ավագանու անդամ, Բժշկական համալսարանի Հիգիենայի եւ էկոլոգիայի ամբիոնի դոցենտ Քրիստինա Վարդանյանը։
Քաղաքապետարանը ծառը գնահատել է որպես վթարային, քանի որ այն ունի փչակ, իսկապե՞ս կարող էր ընկնել նման փչակ ունեցող ծառը՝ հարցրինք Վարդանյանին։ «Փչակով ծառերը եկան, կտրեցին, բայց ամբողջ Ազատության պողոտան չորացած բարդիներ են, դե թող կտրեն, ինչո՞ւ չեն կտրում, եկան, այս կանաչ ծառը կտրեցին»,- պատասխանում է Քրիստինա Վարդանյանը։
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: