Լրահոս
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

Ժողովուրդը կարող է ոչ թե, ասենք՝ Սահմանադրությունը փոխել, այլ հենց իշխանություններին. «Փաստ»

Սեպտեմբեր 24,2024 10:20
parlament

Արցախցիների վերադարձի ու իրավունքների պաշտպանության մասին են խոսում նաև արտաքին դերակատարները, օրինակ՝ ԱՄՆ-ը և Ռուսաստանը, սակայն այդ ազդակներն արձագանք չեն գտնում հայաստանյան իշխանությունների կողմից։ Փաշինյանն ամեն անգամ շեշտում է, որ այս պահին իրատեսական չի համարում արցախցիների վերադարձը։

Բայց Արցախի հարցը փակված չէ, այն վաղ թե ուշ վերադառնալու է միջազգային հարթակ՝ բանակցային սեղան։ Եթե նույնիսկ Հայաստանը քայլեր չանի այս ուղղությամբ, կարող են կատարել այն երկրները, որոնք Մինսկի խմբի համանախագահության կազմում են։ Ուստի, պատահական չէ, որ Ադրբեջանը հատուկ վախեր ունի սրա հետ կապված, դրա համար էլ հատուկ ջանքեր է գործադրում, որ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտն ուղղակի պաշտոնապես լուծարվի, իսկ խաղաղության պայմանագիրը կնքվի այնպիսի պայմաններով, որը կամրագրի Արցախի հայաթափումն ու օկուպացումը։

Մյուս կողմից էլ՝ ներկայում առկա ստատուս քվոն փոխելու հարցը կարող է բարձրացնել հայ ժողովուրդը, որը նույնական չէ իշխանությունների հետ ու ցանկացած պահի կարող է հեռացնել նրանց, իշխանության բերել ազգային ուժերի, Հայաստանի շահերը սպասարկող ուժերի և անհատների։ Պատահական չէ, որ ժամանակ առ ժամանակ Բաքվից անհանգստություն է հնչում նրա հետ կապված, որ Հայաստանում ռևանշիստական ուժեր են գլուխ բարձրացնում։ Ժողովուրդը չի կարող հավերժ համակերպվել առկա ձևավորված ստատուս քվոյի հետ, դրա համար էլ ՀՀ այօրվա իշխանությունների առաջ Ադրբեջանի, Թուրքիայի և Արևմուտքի կողմից խնդիր է դրված համոզել ժողովրդին՝ համակերպվել առկա իրավիճակի հետ, բայց թե իշխանությունները ինչքան հեռու կկարողանան գնալ այս ուղղությամբ, ժամանակը ցույց կտա՝ հաշվի առնելով, որ ժողովուրդը կարող է ոչ թե, ասենք՝ Սահմանադրությունը փոխել, ինչպես ուզում են նշյալներն ու Նիկոլ Փաշինյանը, այլ հենց իշխանություններին։

Արսեն ՍԱՀԱԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30