Սեպտեմբերի 19-ին Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը քաղաքավարության այց կատարեց ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովին։
Յու.Ուշակովը շնորհավորեց Գ.Արսենյանին ՀՀ դեսպանի պաշտոնում նշանակման կապակցությամբ և մաղթեց հաջողություններ՝ կարևոր առաքելության իրականացման մեջ։
Զրուցակիցները քննարկեցին երկկողմ օրակարգին և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև փոխանակվեցին առաջիկա բարձրաստիճան այցերի նախապատրաստական աշխատանքների ընթացքի վերաբերյալ տեղեկատվությամբ։
Կարդացեք նաև
Սեպտեմբերի 19-ին Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը քաղաքավարության այց կատարեց ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևին։
Ս.Լեբեդևը, շնորհավորելով Գ.Արսենյանին՝ ՀՀ դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, մաղթեց նրան հաջողություններ՝ դիվանագիտական առաքելության իրականացման մեջ։ Այնուհետ, ԱՊՀ գլխավոր քարտուղարը ներկայացրեց ԱՊՀ գործունեությունը, ՀՀ ներգրավվածությունը ԱՊՀ մարմիններում։
Զրուցակիցներն անդրադարձան նաև ԱՊՀ բարձրագույն մարմինների առաջիկա նիստերի նախապատրաստական աշխատանքներ:
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն