Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի մարմինը գնահատեց Ժոլիի կոչը՝ վստահութիւն յայտնելով, որ անիկա պիտի ներառուի ՔՈՓ 29-ի ընթացքին Քանատայի դիրքորոշման մէջ

Սեպտեմբեր 23,2024 23:13

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Լիբանանի մէջ Քանատայի դեսպան Սթեֆանի ՄքՔալըմին յղեց նամակ մը, որուն մէջ անդրադարձաւ Քանատայի արտաքին գործոց նախարար Մելանի Ժոլիի Արցախի հայաթափման առաջին ամեակի առիթով 22 սեպտեմբերին հրապարակած յայտարարութեան։

Հայ դատի մարմինը մեծապէս գնահատեց արցախահայութեան ցեղային զտման վերաբերող հարցերուն նկատմամբ Քանատայի սկզբունքային դիրքորոշումը՝ վստահութիւն յայտնելով, որ այդ դիրքորոշումը պիտի ներառուի ՔՈՓ29-ի ընթացքին արտայայտուելիք Քանատայի պաշտօնական դիրքորոշման մէջ՝ «ապահովելու համար արտաքին գործոց նախարար Ժոլիի կոչի գործադրումը»։

Քանատական դիւանագիտութեան պետը 22 սեպտեմբերին իր հրապարակած յայտարարութեան մէջ Ազրպէյճանին կոչ ուղղած էր՝ ազատ արձակելու հայ պատերազմական գերիներն ու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեան կամայականօրէն կալանաւորուած ներկայացուցիչները, յարգելու արցախահայութեան ապահով ու արժանապատիւ տունդարձի իրաւունքը, եւ գտնելու Արցախի հարցին քաղաքական լուծում մը, որ կը յարգէ հիմնարար սկզբունքները, ներառեալ ինքնորոշման իրաւունքը։

 

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30