Իշխանությունների խնդրանքով Telegram-ը կբացահայտի օգտատերերի հեռախոսներն ու IP հասցեները։ Այսօր այս մասին ասել է հավելվածի հիմնադիր և գործադիր տնօրեն Պավել Դուրովը։
«Հանցագործներին Telegram որոնումը չարաշահելուց հետագայում զերծ պահելու համար մենք թարմացրել ենք մեր ծառայության պայմանները և գաղտնիության քաղաքականությունը», – գրել է Դուրովը Telegram-ում՝ հավելելով, որ վերջին մի քանի շաբաթների ընթացքում մոդերատորների թիմը, օգտագործելով արհեստական ինտելեկտը, Telegram Search-ը շատ ավելի անվտանգ է դարձրել: «Բոլոր խնդրահարույց բովանդակությունը, որը մենք հայտնաբերել ենք Search-ում, այլևս հասանելի չէ», – գրել է Դուրովը:
Միլիարդատեր Դուրովը, հիշեցնենք, որն ունի Ռուսաստանի, Ֆրանսիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Կարիբյան կղզիների Սենթ Քիթս և Նևիս կղզիների քաղաքացիություն, օգոստոսի 24-ին ձերբակալվել էր Փարիզում։ Նրան մեղադրանք է առաջադրվել մի քանի հանցագործությունների համար։ Ֆրանսիայի դատախազությունը պնդում է, որ նա հրաժարվել է իրավապահներին տրամադրել ծանր հանցագործությունների հետաքննության համար անհրաժեշտ տեղեկատվություն, ներքաշված է եղել կիբերհանցագործությունների և փողերի լվացման մեջ։