Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տնային կալանք՝ արցախյան պատերազմներին մասնակցած գյուղապետին

Սեպտեմբեր 23,2024 20:55

ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում երկու օր առաջ ձերբակալվել էր Արթիկ խոշորացված համայնքի Հովտաշեն գյուղի վարչական ղեկավար, ազատամարտիկ Սեյրան Փիլոսյանը։ Ըստ մամուլի հրապարակումների, նա կասկածվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։

Մեր տեղեկություններով, դատարանը որոշել է Սեյրան Փիլոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց սահմանել տնային կալանքը։ Թե կոնկրետ ինչ քրեական վարույթի շրջանակում են նրան կալանավորել, Արթիկ խոշորացված համայնքի պատասխանատուները հստակ չգիտեն, միայն տեղյակ են, որ գործն առնչվում է ոչ թե որպես վարչական ղեկավար, այլ գյուղապետ աշխատած տարիներին նրա գործունեության հետ։ Բանն այն է, որ Սեյրան Փիլոսյանը մոտ 20 տարի եղել է Հովտաշենի գյուղապետ, Արթիկի համայնքների միավորումից հետո նշանակվել է նույն գյուղի վարչական ղեկավար։

Գյուղապետը երկար տարիներ եղել է ՀՅԴ-ական, թեև ըստ մամուլի հրապարակումների, 2021 թվականին ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ՔՊ-ի ցուցակով։

Նա մասնակցել է արցախյան թե՛ առաջին և թե՛  քառօրյա պատերազմներին։ Սեյրան Փիլոսյանը 44 օրյա պատերազմից հետո աչքի է ընկել իր թունդ ընդդիմադիր կեցվածքով, նա պահանջում էր Նիկոլ Փաշինյանի ու նրա վարչախմբի հրաժարականը։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30