Լրահոս
Օրվա լրահոսը

Էդգար Ղազարյան. «Ազգային տոնի օրը՝ սեպտեմբերի 21-ին, ըստ էության, Հայաստանում պետական մակարդակի ոչ մի միջոցառում չի կազմակերպվել»

Սեպտեմբեր 23,2024 20:40

ՀՀ արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար, քաղաքական-հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը «Հայելի» ակումբում ներկայացրեց Անկախության օրվա հետ կապված իր արձանագրած դիտարկումները:

«Յուրաքանչյուր պետություն իր տոնացույցում ունի բազմաթիվ տոներ, հիշատակի օրեր, բայց մեկ տոն կա, որը ներկայացվում է ՄԱԿ-ին որպես այդ պետության ազգային, գլխավոր տոն: Հայաստանի պարագայում դա սեպտեմբերի 21-ն է, Անկախության օրը: Եվ այլ պետությունների ղեկավարների շնորհավորանքները այդ առիթով են:

Թագավոր Կարլ 3-րդը, օրինակ, քաղաքացու օրվա կապակցությամբ, որը նույնպես մեր համար ազգային տոն է,  չի շնորհավորում Վահագն Խաչատուրյանին, չնայած վերջինը իր մոր հետ կապված իրադարձությանը ներկա է եղել:

Ազգային տոնը պետք է նշանավորվի նրանով, որ պետական մակարդակի ամենաբարձր միջոցառումները պետք է կազմակերպվեն այդ օրը: Հիմա նայում ես. սեպտեմբերի 21, Հայաստան, Երեւան: Ըստ էության, պետական մակարդակի ոչ մի միջոցառում չի կազմակերպվել, բացի նրանից, որ նախագահի նստավայրում եղել է պարգեւատրման արարողություն եւ Անահիտ աստվածուհու արձանի բացմանը մասնակցել է տիկին Աննան: Ասա՝ Անահիտ էր, ախուրյանցի Անոյին տանեիք: Կամ հիմա պետական կառավարման ոլորտում ժամանակակից անահիտներ կան: Ժողովուրդն էլ հակադրությունը կտեսներ, կտեսներ, թե ինչ էվոլյուցիա է եղել անահիտների հետ դարերի ընթացքում, կտեսներ, թե ինչ պրոգրես կա:

Եկեղեցին հաստատեց, որ Մայր Աթոռի արարողություններին որպես օրվա իշխանություն, եկեղեցի-պետություն հարաբերություն, չնայած հրաժարական պահանջում են, չեն պահանջում,  իշխանավորներին հրավիրել են: Կարելի էր չէ՞ որպես պատասխան ժեստ մի հոգեւորական հրավիրեին պետական արարողությանը՝ սեպտեմբերի 21-ին: Չի եղել նման բան: Վերջին երկու տարվա մեջ կաթողիկոսը որեւէ պետական միջոցառման չի հրավիրվել:

Մարդ ծեծող ոստիկաններ են պարգեւատրել: Մի հոգեւորական էլ պարգեւատրել կարո՞ղ էին: Միշտ սեպտեմբերի 21-ի պարգեւատրումների մեջ հոգեւոր դասից ներկայացուցիչ եղել է: Որովհետեւ սա անկախության տոնի խորհրդով պարգեւատրում է, այսինքն, գնահատվում են պետությանը ծառայություն մատուցողները»,-ասաց Էդգար Ղազարյանը եւ թվարկեց Վահագն Խաչատուրյանի կողմից պարգեւատրված անձանց անուններն ու պաշտոնները, որոնք գերազանցապես ՊՊԾ, ԱԱԾ, ոստիկանության աշխատակիցներ են, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի թիկնազորի երեք սպա, նաեւ ուժային կառույցների բարձրաստիճան պաշտոնյաներ, Գլխավոր դատախազի երկու տեղակալներ Սահմանադրական դատարանի դատավոր: «Ազնվորեն ասենք նաեւ, որ այս պարգեւատրվածների մեջ կա նաեւ 35 զինվորական:

Պրակտիկայում, անգամ տեսականորեն չի կարող լինել, որ ՍԴ դատավորը իր պաշտոնավարման շրջանում պետական պարգեւով պարգեւատրվի: Իրեն ո՞վ է մեդալը տալիս: Հանրապետության նախագա՞հը: Այսինքն, նա, ով դատարանում դիմող սուբյեկտ է՞: Դա նույնն է, որ ես վաղը ինձ դատող դատավորին պարգեւատրեմ, կամ, տիկին Անժելա, դուք ձեր դատի հերթական նիստից առաջ տանեք, ձեր դատավորին պարգեւ հանձնեք:

Դատարան դիմող սուբյեկտը ո՞նց կարող է իր որոշումներին, իր գործողություններին իրավական գնահատական տվող դատավորին պարգեւատրել: Այն էլ ե՞րբ: Սահմանային հանձնաժողովների կանոնակարգը ԱԺ ներկայացնելուց առաջ»,-նկատեց Էդգար Ղազարյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30