Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեծ կարևորություն ենք տալիս Հայաստանում հատկապես արդարադատության ոլորտին». Վահագն Խաչատուրյան

Սեպտեմբեր 23,2024 19:35

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Եվրոպական միության Քրեական արդարադատության ոլորտում համագործակցության գործակալության (Եվրաջասթ) նախագահ Լադիսլավ Համրանին:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ողջունել է հյուրին և գոհունակությամբ արձանագրել, որ Հայաստան-ԵՄ իրավապայմանագրային դաշտը շարունակաբար ընդլայնվում է: «Ուրախ եմ, որ մեզ հաջողվել է համագործակցության ամուր և ինստիտուցիոնալ հիմք ստեղծել, որի արդյունքում ձեր ղեկավարած գործակալության հետ ստորագրվեց համագործակցության վերաբերյալ համաձայնագիրը: Ձեր այցելությունը և համագործակցության պաշտոնական մեկնարկը մեծ կարևորություն ունի Հայաստանի Հանրապետության համար: Սա նաև ընդգծում է Հայաստան-Եվրամիություն համագործակցության զարգացման կարևորությունը։ Մենք ցանկանում ենք արձանագրել, որ, իսկապես, մեծ կարևորություն ենք տալիս Հայաստանում հատկապես արդարադատության ոլորտին, որը նաև ուղղված է մարդու իրավունքների պաշտպանությանը, ժողովրդավարական արժեքների հաստատմանը»,- ասել է նախագահը:

Եվրաջասթի նախագահ Լադիսլավ Համրանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար: «Ցանկանում եմ շնորհավորել այն բոլոր ձեռքբերումների համար, որ Ձեր երկիրն ունեցել է ոչ միայն ավելի լայն քաղաքական համատեքստում, այլ նաև համագործակցության առումով: Դուք վերջին մի քանի տարիների ընթացքում բավական մեծ ձեռքբերումներ եք արձանագրել՝ հատկապես արդարադատության ոլորտում համագործակցության շրջանակում»,- մասնավորապես ասել է Լադիսլավ Համրանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են վերջին տարիներին Հայաստանի արդարադատության համակարգում իրականացվող բարեփոխումների առկա խնդիրները և դրանց լուծման ուղղությամբ կառավարության կողմից իրականացվող քայլերը:

Կողմերը կարևորել են դատաիրավական համակարգում բարեփոխումների կյանքի կոչման գործում հետևողական և սկզբունքային մոտեցումները: Մտքեր են փոխանակվել նաև Հայաստանի և «Եվրաջասթի» միջև համագործակցության հետագա ընդլայնման հեռանկարների վերաբերյալ:

ՀՀ Նախագահի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30