Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հանրային սննդի օբյեկտում հավի և խոզի շաուրմաները ցուցանիշներով չեն համապատասխանել նորմերին

Սեպտեմբեր 23,2024 17:31

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Ավետյան Գրուպ» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը (Երևան, Մաշտոցի 5):

Որոշման համար հիմք են ծառայել քաղաքացու ահազանգի հիման վրա Տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչների կողմից կազմակերպությունում իրականացված ստուգման ընթացքում պատրաստի արտադրանքից վերցված նմուշների լաբորատոր փորձաքննության արդյունքները:

Մասնավորապես՝

«Հավի շաուրմա», «Թանձրուկ Վայպս» և «Թանձրուկ Բարբիքյու» արտադրատեսակների նմուշները՝ ՄԱՖԱնՄՔ,  իսկ «Խոզի շաուրմա»-յի նմուշը՝ ՄԱՖԱնՄՔ և ԱՑԽՄ ցուցանիշներով չեն համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված նորմերին:

«Ավետյան Գրուպ» ՍՊԸ տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ հանրային սննդի օբյեկտում արտադրվող նշված արտադրատեսակները օրենսդրության պահանջներին համապատասխանեցնելու համար:

Սահմանվել է խախտումների վերացնելու ժամկետ:

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30