Այսօր Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին, մարզի համայնքների ղեկավարների, հյուրերի հետ այցելել է Մուսա լեռան հերոսամարտի հուշահամալիր և մասնակցել Մուսա լեռան հերոսամարտի 109-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը։
Ավանդական դարձած տոնակատարությունը, որն ամեն տարի նշվում է սեպտեմբեր ամսվա երրորդ կիրակի օրը, իր շուրջն էր համախմբել մուսալեռցիներին ու Փարաքար համայնք այցելած հյուրերին` ավանդական հարիսայով, երգ ու պարով:
Մարզպետն իր խոսքում ողջունեց և շնորհավորեց ներկաներին` հիշարժան ու պատմական այս օրվա ու Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առիթով:
Կարդացեք նաև
Միջոցառման ավարտին ներկաների հետ մարզպետը ճաշակեց ավանդական հարիսան, որն օրվա խորհրդանիշներից է և պատրաստվում է յուրաքանչյուր տարվա տոնական օրվան նախորդող գիշերը:
Արմավիրի մարզպետի աշխատակազմ