ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տելեգրամյան իր ալիքում անդրադարձել է Կանադա իր այցի չեղարկմանը, նաեւ միջազգային այցերին ընդդիմադիր պատգամավորներին չընդգրկելուն:
«Կանադայի այցը չեղարկելը որոշել եմ ես, միայն ես՝ քննարկելով իմ կանադացի գործընկերոջ հետ, որպեսզի նախընտրական անսպասելի սկսված պրոցեսներն անհնարին չդարձնեն նախատեսված հանդիպումների մի մասը: Պատվիրակության կազմը, ինձ եկած հրավերի, որոշում եմ ես:
Իսկ ընդդիմությունը պետք է նիստերին չգա, իրեն հասանելիք աշխատանքը չկատարի, հրաժարվի բացի եվրոպաներից ու կանադաներից այլ տեղ գնալ, իսկ պետությունը տոմս առնի, հյուրանոց ամրագրի, գնանք օդանավակայան, զանգեն, ասեն գիտեք՝ անձնագիրս կորցրել եմ, Սերժը չի թողնում, Քոչարյանը չի թողնում, բյուրոն դեմա, օրագիրս էլ տանն եմ մոռացել»,- մասնավորապես գրել է նա:
«Հա, ի դեպ, Հունգարիա սեպտեմբերի 17-19-ն այցս նույնպես չեղարկվել է. ջրհեղեղ էր, և կազմի մեջ, որը պետք է գար հետս, չկար ընդդիմադիր պատգամավոր, կարող եք դա էլ շահարկել` ասելով, որ պատվիրակության մեջ դաշնակցական չկար, ջրհեղեղ սկսվեց: Այ, որ պատվիրակության մեջ մի լավ եկեղեցական լիներ, ամպերը Հունգարիայի վրա կբացվեին, ջուրը կկիսվեր և այցը Հունգարիա կկայանար:
Կարդացեք նաև
Հ.Գ. Հենա երեք օր է՝ դիմում ենք ընդդիմադիր խմբակցություններին, որ գան Տաջիկստան գնանք, հրաժարվում են և Տաջիկստան չեն գալիս, բայց հուսամ՝ այցը կկայանա )))))»: