Ermenihaber. Թուրքիայի ռազմարդյունաբերական ընկերությունները մասնակցելու են սեպտեմբերի 24-ից 26-ն Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կայանալիք ռազմարդյունաբերական «ADEX 2024» ցուցահանդես-վաճառքին:
Ցուցահանդեսի շրջանակներում այցելուներին ներկայացվելու են թուրքական ռազմարդյունաբերական ընկերությունների կողմից արտադրված տարբեր պլատֆորմներ և համակարգեր:
Ընկերությունները զուգահեռաբար ներկայացնելու են նաև արտադրված տեխնիկայի կարողություններն ու հետաքրքրվողների հետ միասին դիտարկելու են համագործակցության հնարավորությունները:
Նշենք, որ «ADEX 2024» ցուցահանդես-վաճառքում, որին մասնակցում են թե՛ ասիական, թե՛ կովկասյան, և թե՛ մի շարք այլ մայրցամաքներում գործող ռազմարդյունաբերական ընկերություններ։ Ի դեպ, ամենաշատ ներկայացուցիչներն ունի Թուրքիան. դրանց թիվը հասնում է 50-ի: