Սեպտեմբերի 21-ին Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչները մասնակցեցին Արենի համայնքի Խաչիկ բնակավայրում կազմակերպված Գաթայի ավանդական փառատոնին։
Փառատոնը կազմակերպվել է «Արփա» բնապահպանական հիմնադրամի, «Հ․ Հովնանյան» ընտանեկան հիմնադրամի և Արենիի համայնքապետարանի համատեղ ջանքներով։
Տոնի անբաժան մասն էին ժողովրդական երգն ու պարը, երաժշտական հրաշալի կատարումները, լարախաղացը, բերք ու բարիքով լի տաղավարները։
Օրվա զարդը, իհարկե, 4,40 մ տրամագծով գաթան էր /գրանցվեց Դյուցազնագրքում/, ամենասպասված պահերից՝ գաթայի օրհնության և կտրման արարողություն։
Կարդացեք նաև
Վայոց ձորի մարզպետի աշխատակազմ