Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը Կանադային մեղադրում է կողմնակալության մեջ

Սեպտեմբեր 23,2024 14:19

«Ազատություն». «Կանադայի արտաքին գործերի նախարարը կրկին զբաղված է փաստերի մանիպուլյացիայով և խեղաթյուրմամբ»,- հայտարարում է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն՝ արձագանքելով Կանադայի արտգործնախարարի երեկվա ուղերձին՝ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողությունների տարելիցի կապակցությամբ:

Ադրբեջանի արտաքին գերատեսչության ներկայացուցիչը խստորեն դատապարտել է կանադացի արտգործնախարարի հայտարարությունը և նրան կողմնակալության մեջ մեղադրել։

«Կանադացի նախարարը երբեք աջակցություն կամ հետաքրքրություն չի ցուցաբերել Ադրբեջանի նախկինում օկուպացված տարածքներից մոտ 1 միլիոն բռնի տեղահանվածների իրավունքների նկատմամբ, իսկ տարածաշրջանում հումանիտար ճգնաժամի մասին հայտարարությունները միայն վկայում են Ադրբեջանի նկատմամբ Կանադայի բացահայտ կողմնակալության մասին», – հայտարարել է Հաջիզադեն։

Դիվանագետը հավելել է. «Կանադան բարոյական իրավունք չունի քարոզելու, թե ինչպես տարածաշրջանում խաղաղություն և անվտանգություն հաստատել։ Նման սադրիչ և կողմնակալ հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան խոչընդոտ տարածաշրջանի հետագա զարգացման և առաջընթացի համար»։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30