Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև. «Մեր հաղթանակը մարսել չկարողացող որոշ արտաքին շրջանակներ մեր դեմ նոր պլաններ են պատրաստում։
Հայաստանը և նրա թիկունքում կանգնած ցանկացած երկիր պետք է իմանան, որ մեզ հետ հնարավոր չի լինելու խոսել վերջնագրի լեզվով։
Հայաստանում գլուխ են բարձրացնում ռևանշիստական ուժեր։ Այդ ուժերը ոչ միայն լուսանցքային քաղաքական տարրեր են, ռևանշիստական մտքերով է ապրում նաև Հայաստանի այսօրվա իշխանությունը։ Չնայած նրանք խոսքով այլ բան են ասում, սակայն քայլերը խոսում են արդյունքների հետ չհաշտվելու մասին։ Այդ մասին վկայում է մինչ այսօր ոչ մի գործառույթ չիրականացնող Մինսկի խմբի պահպանումը»։
«Ադրբեջանն այսօր» լրատվական ալիք